Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ազգային ամոթը չի կարող հարատև լինել, եթե պետություն ենք ուզում ունենալ

Ազգային ամոթը չի կարող հարատև լինել, եթե պետություն ենք ուզում ունենալ
09.09.2025 | 15:13

ԱԺ հերթական նստաշրջանը սկսվեց, նիկոլականները դաշտը սկսեցին լցնել աղբով, որ մարդկանց զբաղացնեն: Դե իրենք էլ ծածուկ իրենց խարդավանքներն ու օրակարգը առաջ տանեն:

Լրատվականները կարևոր դերակատարում ունեն այս վիճակում, օրինակ, չլուսաբանել և չտարածել սինլքորներին, բայց դե ում ինչ ասես:

Օրինակ, Ազատությունռադիոկայան-ը ջանասիրությամբ կտարածի ԱԺ-ում առկա որոշ խուժանների զրույցը, բայց հանկարծ չի գա մամուլի ասուլիս ու լսի, թե ապօրինի կալանավորված Արքեպիսկոպոսի գործով ինչ նոր զարգացումներ կան, չի գա, որ հանկարծ հանրությանը ճշմարտություն չմատուցի:

Ազգային պետություն հաստատվելուն պես բոլոր կեղծ և գործակալական ՀԿ-ներն ու մեդիաները ուղղակի արգելվելու են: Սա զուտ իմացություն: Ազգային ամոթը չի կարող հարատև լինել, եթե պետություն ենք ուզում ունենալ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ